Ֆեյբուքյան ուղիղ եթերում՝ ապրիլի 6-ին , վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդարացրեց արդեն շուրջ երկու տարի պետական համակարգի բազմամիլիոնանոց պարգեւատրումների աշխատաոճը ու հրապարկեց թվեր, որոնք արագ հերքվեցին փորձագիտական շրջանակների կողմից։
Վարչապետը հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին տարեկան իր որոշմամբ տրվել է 1 միլիարդ դրամ, որը թոշակառուներին բաժանվելու դեպքում նրանց կենսաթոշակը ամսական կավելանար միայն 168 դրամով։ Շատերը նկատել են, որ վարչապետը խոսել է միայն «բարձրաստիճան» պաշտոնյաների մասին, եւ ոչ ամբողջությամբ պետական համակարգի, որին տարեկան տրված պարգեւավճարը անցած տարվա ընթացքում կազմել է 28 միլիարդ դրամ։ Միայն Երեւանի քաղաքապետարանի դեպքում այն եղել է 2 միլիարդ դրամ։