28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Այս մասին տեղեկանում ենք պարետի որոշումից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Հավելված N 1-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» բառերը փոխարինել «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» խմբագրությամբ.
2. Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով.
3. Հավելված N 1-ի Ձև N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Ձև N 1-ի.
4. Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում «Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ» բառերը լրացնել «բացառապես հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու պայմանով» բառերով.
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 23:59-ին` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին»,-ասված է հայտարարությունում: