կարևոր
2543 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-06 21:25

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դատախազության բողոքը

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դատախազության բողոքը

ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ , Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ գլխավոր Դատախազության բողոքը: Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում կայացրել է ապրիլի 6-ին: Այս մասին հայտնել է Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին առաջին ատյանի դատարանն ազատ էր արձակել կալանքից։ Դրանից հետո Դատախազությունը որոշումը բողոքարկեց դատարանի այդ որոշումը։

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):