կարևոր
1491 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-06 21:18

Ստեփանակերտում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Չնայած ոչ բարենպաստ եղանակային պայմաններին՝ մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են ըստ ժամանակացույցի նախատեսված կանխարգելիչ միջոցառումները, որոնցում ներգրավված են Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք ընկերություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով ախտահանվել է Իսակովի փողոցում գործող գյուղմթերքի շուկան, իսկ «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունների կողմից՝ կենտրոնական շուկայի տարածքը:

Մայրաքաղաքի ողջ տարածքում նմանօրինակ կանխարգելիչ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրությունում: