570 դիտում, 2020.04.06 21:08

Դիլիջանի ոստիկանները մեծ թվով ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել և առգրավվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 35-ամյա մի տղամարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ապրիլի 6-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկել են Դիլիջանի Գետափնյա փողոցի նրա տունն ու օժանդակ շինությունները։

Հայտնաբերվել է ինքնաշեն երեք ատրճանակ՝  նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ  կրակելու համար, երկու փամփուշտով լիցքավորված մեկնարկային ատրճանակ, տարբեր տրամաչափի 300-ից ավելի փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփեր, որոնցից 4-ը` լիցքավորված ընդհանուր 126 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, ատրճանակի դետալներ, դանակ և այլն։

Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

35-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Հատուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

կիսվել նյութով -