344 դիտում, 2020.04.06 21:51

Պեպ Գվարդիոլայի մայրը Բարսելոնայում մահացել է կորոնավիրուսից

Պեպ Գվարդիոլայի մայրը Բարսելոնայում մահացել է կորոնավիրուսից

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորես Սալա Կարիոն, կորոնավիրուսի պատճառով մահացել է: Այս մասին հայտնում են անգլիական ակումբի պաշտոնական կայքից։

«Բոլորը, ովքեր կապված են ակումբի հետ, այս վշտալի պահին խորապես իրենց ցավակցությունն են հայտնում Պեպին, նրա ընտանիքին և հարազատներին», - նշված է «Մանչեսթեր Սիթիի» հայտարարությունում:

Պեպ Գվարդիոլայի մայրը մահացել է Բարսելոնայի արվարձաններից մեկի հիվանդանոցում: Նա 82 տարեկան էր:

Երկու շաբաթ առաջ անվանի մասնագետը 1 մլն եվրո գումար էր փոխանցել Բարսելոնայում կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ստեղծված հիմնադրամին:

կիսվել նյութով -