902 դիտում, 2020.04.06 20:39

Վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւան հատուկ չվերթը

Վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւան հատուկ չվերթը

«Զվարթնոց» միջազգային օդանվակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւան հատուկ չվերթը:

Այս չարտերային թռիչք Հայաստան է տեղափոխվել 222 ՀՀ քաղաքացի:

Այս պահին օդանավակայանում կան մեծ թվով ոստիկաններ, տարածք են բերվել մի քանի մարդատար, մեծ ավտոբուսներ, որոնցով քաղաքացիներին կտեղափոխեն կարանտինի վայր:

Օդանավակայանում են նաեւ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները՝ հատուկ հանդերձանքով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք:

կիսվել նյութով -