522 դիտում, 2020.04.06 19:54

Խնդիր ենք դրել օրական 1000 թեստ անել․ վարչապետ

Խնդիր ենք դրել օրական 1000 թեստ անել․ վարչապետ

Խնդիր ենք դրել առաջիկայում օրական թեստավորումների քանակը դարձնել 1000: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մեր օրական թեստերի թիվը տատանվում է՝ հասնելով մոտ 400-ի: Խնդիր ենք դրել այս շաբաթվանից, ամենաուշը՝ ուրբաթ օրվանից, օրական 1000 թեստ անել։ Դրա համար մենք հիմա մեծ քանակի՝ մոտ 70 000 թեստ ենք գնում», - ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը:

կիսվել նյութով -