24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Խնդիր ենք դրել առաջիկայում օրական թեստավորումների քանակը դարձնել 1000: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր մեր օրական թեստերի թիվը տատանվում է՝ հասնելով մոտ 400-ի: Խնդիր ենք դրել այս շաբաթվանից, ամենաուշը՝ ուրբաթ օրվանից, օրական 1000 թեստ անել։ Դրա համար մենք հիմա մեծ քանակի՝ մոտ 70 000 թեստ ենք գնում», - ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկվում է թեստերի տեղական արտադրություն ստեղծելու հարցը: