312 դիտում, 2020.04.06 19:47

Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել. Aysor.am

Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել. Aysor.am

Երեկ Աբովյան քաղաքի բուժկենտրոնից թոքաբորբով 47-ամյա պացիենտ է ուղարկվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ նրան չեն ընդունել՝ առաջարկելով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդը, սակայն, շտապօգնության մեքենայում մահացել է։ Այս մասին տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Աբովյանի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը:

«Հիվանդն իրականում եղել է շատ ծանր վիճակում, ծայրահեղ ծանր վիճակում: Որոշակի պարամետրեր շեղված են եղել, պոլիօրգանային անբավարարություն է սկսված եղել: Կարճ ժամանակում հետազոտություններ են արվել, հաստատվել էպոլիսոգմենտալ թոքաբորբ: Բժշկական կենտրոնի բժիշկները որոշակիորեն վիճակը կարգավորել են: Նմանատիպ ծանր հիվանդների առումով մշտապես համագործակցում ենք Երևանի կլինիկաների հետ: Կյանքը փրկելու համար հիվանդին տեղափոխել են Երևան, բայց, քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, մեր հիվանդին չեն ընդունել: Նրա մոտ ո՛չ կորոնավիրուս է եղել, ո՛չ էլ կոնտակտ հիվանդների հետ: Տեղափոխությունը շարունակվել է դեպի «Էրեբունի» ԲԿ, բայց հիվանդի վիճակն այնքան ծանր է եղել, որ նա մահացել է՝ հիվանդանոց հասնելու պահին: Փորձել են ռեանիմացիա անել, չի ստացվել», - ասել է Aysor.am-ի զրուցակիցը:

Վարդան Մանուկյանը նշել է, որ հիվանդը կորոնավիրուսի համար չի թեստավորվել, ստացել են բանավոր հավաստիացումներ, որ կոնտակտ չի ունեցել վարակված որևէ անձի հետ:

«Այդ պահին առաջնային էր հիվանդի կյանքը փրկելը», - նշել է նա։

Aysor.am-ի հարցին՝ եթե հիվանդի մոտ կորոնավիրուս չի եղել, ինչո՞ւ են վերջինիս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց տեղափոխել՝ այդպիսով ժամանակ կորցնելով, Վարդան Մանուկյանը պատասխանել է, որ պացիենտի կյանքը փրկելու համար նման որոշում կայացրել է շտապօգնության բժիշկը՝ ոչրոշելով կանգ առնել հենց նշված հիվանդանոցում:

«Շտապօգնությունը շատ ժամանակ չի կորցրել, և բժիշկն ավելի մոտիկ հիվանդանոց է ընտրել՝ ելնելով հիվանդի ծանրության աստիճանից», - պարզաբանել է Աբովյանի ԲԿ-ի տնօրենը:

Մահացածի հարազատներն առավոտյան բողոք են ներկայացրել, դիակը փորձաքննության ենթարկելու որոշում է կայացվել:

կիսվել նյութով -