կարևոր
1803 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-06 19:35

«Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք. պարետ

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Այս մասին հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը:

«Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»: