կարևոր
2473 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-06 19:20

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղատնտեսության հատկացվող վարկերը. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղատնտեսության հատկացվող վարկերը. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի շրջանում կարևոր որոշումներ ենք կայացրել, և ըստ էության Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղատնտեսության հատկացվող վարկերը: Ապրիլի 6-ին՝ ուղիղ եթերի ընթացքում, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն, անդրադառնալով տնտեսության զարգացման ռազմավարական պատկերացումներին նշեց, որ ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանք արտահանող, ոչ թե հումքի արտահանող:

Իսկ ներկա պահին ապրանքների մի մասի թանկացումները ըստ Փաշինյանի կարող է պայմանավորված լինել արտարժույթային ռիսկերով:

Պատասխանելով հեռավար կրթության վերաբերյալ հարցին, վարչապետը նշեց, որ Հայաստանի կրթական համակարգը ոչ ամբողջությամբ, առնվազն 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթության, որը բացահայտվեց կորոնավիրուսի շրջանում: