կարևոր
2517 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-06 19:01

Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման, որի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու. Ալինա Նիկողոսյան

Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը: Անդրադառնալով օպերային երգչուհի Աննա Սարդարյանի մահվան հանգամանքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է Ալինա Նիկողոսյանը:

«Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։

Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»,-գրել է խոսնակը։