20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ապրիլի 6-ին`ժամը 14:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ «MAN» մակնիշի ավտոմեքենան (Արսեն Թ., ծնված 1971 թ.) կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: