400 դիտում, 2020.04.06 18:36

Ոստիկանությունը հնարավորության սահմաններում ստուգում է նաև բակային տարածքները

Ոստիկանությունը հնարավորության սահմաններում ստուգում է նաև բակային տարածքները

Ոստիկանության ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հաճախ են մարդկանց կուտակումներ տեսնում բակային տարածքներում և փորձում են համոզել քաղաքացիներին, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները։ Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:

 «Ցավոք, բակերում հաճախ կուտակումներ դիտարկում ենք։ Ոստիկանությունը և ԱԻՆ աշխատակիցները ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարում։ Մեր ունեցած ուժերի քանակի հնարավորության սահմաններում փորձում ենք նաև բակային տարածքում քաղաքացիներին համոզել, որպեսզի նրանք չխախտեն ինքնամեկուսացման կանոնները»,- ասաց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

 

կիսվել նյութով -