8-րդ մահացած քաղաքացին պարզվում է, որ հենց մարալիկցի 68-ամյա տղամարդն է: Հիշեցնենք, որ նա Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում զննություն էր անցել, սակայն նրա մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել: Ինչից հետո նրան այլ հիվանդություների պատճառով ընդունել էին Գյումրու բժշկական կենտրոն, այնտեղից էլ տեղափոխել Երեւան համոզված լինելով, որ նա վարակակիր չէ:
Սակայն այստեղ պարզվել է, որ նա վարակված է կորոնավիրուսով: Դրանից հետո Գյումրու բժշկական կենտրոնի 29 աշխատակից, նաեւ այդ տղամարդու հետ շփում ունեցած 8-9 քաղաքացի էլ մեկուսացվել են: Նրա կյանքը փրկել չի հաջողվել ուղեկցող այլ հիվանդությունների պատճառով: