588 դիտում, 2020.04.06 17:56

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 8-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 833 հոգուց 8-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր պացիենտներից մեծ մասը, նույնիսկ, ջերմություն չունի, սակայն ունենք 146 թոքաբորբ ունեցող քաղաքացի: Մոտ 35 հոգի գտնվում է ծանր վիճակում, 8 ծայրահեղ ծանր հիվանդ ունենք»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այս պահի դրությամբ՝ 1500 քաղաքացի գտնվում է մեկուսացման մեջ, իսկ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման մեջ է 5000 քաղաքացի:

կիսվել նյութով -