406 դիտում, 2020.04.06 17:45

ԱԺ պատգամավորները պարգևատրվել են դրույքի 30%-ի չափով

ԱԺ պատգամավորները պարգևատրվել են դրույքի 30%-ի չափով

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել:

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավորների գրավոր համաձայնությունները` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով՝ համաձայն 1-ին հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը, ինչպես նաեւ պատգամավորների համաձայնությամբ այդ վճարումներից փոխանցումներ կատարել «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին՝ համաձայն 2-րդ հավելվածի:

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:
 
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:

կիսվել նյութով -