06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱՏՄ-ն։
Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են ախտահանման աշխատանքները։
Առաջին գծում մասնագետներն աշխատում են 24/7 ռեժիմով։
Այս անցակետով ներկայում թույլատրված է բեռնատարների ելումուտն ու ՀՀ քաղաքացիների վերադարձը։