կարևոր
2634 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-06 17:17

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին

Ապրիլի 6-ին, ժամը 13:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բետոնե պատին. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լադա 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պարսպին, ինչի հետևանքով այն փլուզվել է (մոտ 3 քմ):

Փրկարարները դուրս են բերել արգելափակումից վարորդին. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: