634 դիտում, 2020.04.06 17:08

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ լսումների նպատակով: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ երկու օր են առաջարկել Սարգսյանին՝ ապրիլի 13-ը և 16-ը, ընտրությունը թողնելով նրան: Քոչարյանը նշել է, որ պաշտոնական գրություն է ուղարկել երրորդ նախագահին, գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանից ստացել է հաստատում, որ հրավերն ընդունվել է ի գիտություն: Հանձնաժողովը պատասխան դեռ չի ստացել:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2016 թվականին ծավալված պատերազմական գործողությունների հանգամանքների քննիչ հանձնաժողովը ստեղծվել է Ազգային ժողովում 2019 թվականի մայիսի 31-ին՝ վեց ամիս ժամկետով, հետագայում հանձնաժողովի գործունեությունը երկարացվեց ևս վեց ամսով:

կիսվել նյութով -