334 դիտում, 2020.04.06 16:51

ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

ՃՈ-ն թույլատրել է 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախ

Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները ապրիլի 6-ի դրությամբ թույլատրել են 1908 տրանսպորտային միջոցի մուտքը Արցախի Հանրապետություն, իսկ 575-ի մուտքը արգելվել է։ Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացելով Հայաստանի ոստիկանության կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները։

«Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակով Ճանապարհային ոստիկանությունը և տարածքային ստորաբաժանումները շարունակում են իրենց ծառայությունը դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ չհաշված այն բացառությունները, որոնք նախօրոք շեշտված էին»,- նշեց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

կիսվել նյութով -