կարևոր
1423 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-06 16:45

«Ճվճվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդայանը, համաներմամբ ազատ է արձակվել

«Ճվճվ Արոյի» որդին՝ Սարգիս Վարդայանը, համաներմամբ ազատ է արձակվել

Ապրիլի 3-ին ազատ է արձակվել Սարգիս Վարդայանը, ով առավել հայտնի է «Ճվճվ Արոյի» տղա անունով: Վարդանյանը դապատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման, սակայն նրա պատժաչափը համաներմամբ կրճատվել եւ դարձել է 2 տարի 2 ամիս:

Հիշեցնենք, որ նա 2018թ. հունվարի 8-ին, ԲՄՎ-ով առանց վարորդական վկայականի, մեծ արագությամբ երթեւկել էր Մոսկովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ եւ բախվել Ճանապարհային ոստիկանության մեքենային այնուհետեւ գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը:

Վթարի հետեւանքով ոստիկանության աշխատակիցներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը մահացել էին: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: