կարևոր
2354 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-06 16:37

Ոստիկանությունն ուղեկցել է Իրանից Հայաստան մուտք գործած 515 բեռնատար

Ոստիկանությունն ուղեկցել է Իրանից Հայաստան մուտք գործած 515 բեռնատար

Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 6-ի դրությամբ ուղեկցել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող 515 բեռնափոխադրումների իրականացնող տրանսպորտային միջոց, ինչին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախումբ։ Ապրիլի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ներկայացելով Հայաստանի ոստիկանության կողմից կատարված այն բոլոր ծառայությունները, որոնք իրականացվում են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։

«Ուղեկցման ընթացքում սահմանափակվել են տրանսպորտային միջոցների վարորդների և նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը, բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները։ Բացի այդ, ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուղեկցել են 69 այլ տրանսպորտային միջոց»,- նշեց Մհրյանը։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։