390 դիտում, 2020.04.06 17:04

Վարշավայում կորոնավիրուսով վարակված կինը փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ բացել դուռը

Վարշավայում կորոնավիրուսով վարակված կինը փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ բացել դուռը

Վարշավայի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կնոջը տնից դուրս բերելու հարցում: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, տեղեկացնելով, որ քաղաքացին փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ դուռը բացել:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, Վարշավայի բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և հրշեջ ծառայության աշխատակցները, որոնց ուժերով էլ դուրս է բերվել կինը և տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց:

Տեղի ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ից սկսած ստիպված են եղել ավելի քան 860 անգամ միջոցներ ձեռնարկել օրինախախտների նկատմամբ, 646-ի դեպքում նշանակվել է տուգանք:

Լեհաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 4 հազար 201 է, 98 հիվանդ մահացել է:

կիսվել նյութով -