28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
858 տրանսպորտային միջոցներից իջեցվել են 3-րդ և ավելի ուղևոր ունեցող անձինք։ Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը ներկայացնելով վիճակագրական պատկերը։
«Բնակչության տեղաշարժի սահմանափակման նպատակով ՀՀ-ում այս պահի դրությամբ նշանակվել են 69 անցակետեր, 3007 դեպքով սահմանափակվել է տրանսպորտային միջոցների մի վարչական տարածքից մյուսի անցումը։ Ոստիկանության կողմից վերահսկողություն է իրականցվել 870 հուղարկավորության և 10 այլ միջոցառումների անցկացման ընթացակարգի վերաբերյալ»,- նշեց Մհրյանը։
Փոխոստիկանապետը նաև հաղորդեց, որ կորոնավիրուս ախտորոշումով այս պահին 6 ոստիկան կա։