Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին։ Ըստ նրա՝ այս պահին ունենք 1400 մահճակալային ֆոնդ միայն կորոնավիրուսի պացիենտների համար։ 146 մարդ ունի թոքաբորբ, որից 35-ը համարվում են ծանր հիվանդներ, 8-ը՝ ծայրահեղ ծանր։ Մեկուսացման պայմաններում է գտնվում 1500 քաղաքացի։ Մոտ 5000 քաղաքացի ինքնամեկուսացման մեջ են։ 400-ից ավել ինքնամեկուսացումից դուրս եկած քաղաքացիներ ունենք։