24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Իսպանիայում ավելի քան 19 հազար բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին» ներկայացնելով երկրի առողջապահության նախարարության տվյալները։
«Այս պահին մենք գիտենք 19 400 բուժաշխատողի մասին, ովքեր վարակվել են կորոնավիրուսային վարակով։ Ըստ տեղեկությունների, որը մենք այժմ ունենք, մոտ 20% - ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, մոտ 10 տոկոսը հոսպիտալացվել է, բուժաշխատողների մեծ մասը բուժում են ստանում տնային պայմաններում», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է առողջապահության նախարարության նախազգուշացումների և արտակարգ իրավիճակների համակարգող կենտրոնի ներկայացուցիչ Մարիա Խոսե Սիերան:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար է ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է վարակման 336 851 դեպք: Իսկ մահերի քանակով առաջին տեղում Իտալիան է: