կարևոր
589 դիտում, 1 տարի առաջ --> 2020-04-06 15:21

Եգիպտոսի հայ համայնքը «Թահիա Մասր» հիմնադրամին նվիրաբերել է 1 միլիոն եգիպտական ֆունտ COVID-19-ի դեմ պայքարի համար

Եգիպտոսի հայ համայնքը  «Թահիա Մասր» հիմնադրամին նվիրաբերել է 1 միլիոն եգիպտական ֆունտ COVID-19-ի դեմ պայքարի համար

Եգիպտոսի հայ համայնքը՝ Կահիրեում եւ Ալեքսանդրիայում ազգային առաջնորդարանների անունից  մեկ միլիոն եգիպտական ֆունտ են նվիրաբերել  «Թահիա Մասր» («Կեցցէ Եգիպտոս») հիմնադրամին, որպես օժանդակություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարում եգիպտական կառավարության ջանքերին։ 

 Իմիգրացիայի հարցերով նախարար Նաբիլա Մաքրամն իր երախտիքն է հայտնել Եգիպտոսի հայերին, որոնք արձագանքել են Հիմնադրամի կոչին COVID-19 պանդեմիայի բռնկման ֆոնին եւ ողջունել է նրանց հայրենասիրական դերը։

«Եգիպտահայերը՝ մեր երկրի ազգային հյուսքի անբաժան մասնիկն են կազմում և կարևոր դեր են խաղացել մեր երկրի պատմության մեջ»,- նշել է նախարարը, հավելելով, որ մինչ օրս եգիպտահայերը  շարունակում են նպաստել երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը»։