104-ամյա իտալուհին, ով վերապրել է 1918 թվականի իսպանական գրիպը, դարձել է ամենատարեց մարդն աշխարհում, ով ապաքինվել է կորոնավիրուսային վարակից։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ադա Զանուսոն Իտալիայի հյուսիսում ՝Բիելայում գտնվող ծերանոցներից մեկում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է մարտի 17-ին և ունեցել է վիրուսի բոլոր ախտանշանները՝ շնչառական խնդիրներ, բարձր ջերմություն, փսխում։
«Նա արդեն վեր է կացել անկողնուց և տեղաշարժվում է»,- ասել է Ադային բուժող բժիշկ Կառլա Ֆուրո Մարկեզենին։