կարևոր
2611 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-06 14:58

Ստեփանակերտի 20 առևտրային օբյեկտներում արձանագրվել է 5 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

⬆️ Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է հետևյալ ապրանքատեսակների համար. հնդկաձավար 1 կգ` 35 դրամ կամ 5.5%, շաքարավազ 1 կգ` 3 դրամ կամ 1% և կարագ «տեղական»200գր՝ 3 դրամ կամ 0.3%:

⬇️ Գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ` 66 դրամ կամ 7% և բրինձ «սպիտակ երկարահատիկ» 1կգ՝ 6 դրամ կամ 1.4 %: