կարևոր
1339 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-06 14:20

Դավթաշենում մի քանի գողություն կատարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Դավթաշենում մի քանի գողություն կատարելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ապրիլի 4-ին, ժամը 18։55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցից Դավթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ 31-ամյա տղամարդու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նա խոստովանել է, որ մարտի 25-ի գիշերը գողացել է Դավթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշի» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Նաև հայտնել է, որ Դավթաշեն վարչական տարածքից կատարել է այլ գողություններ ևս:

Մեքենայի տիրոջից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: