կարևոր
1608 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-06 13:24

Փոխնախարարը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում առկա սահմանափակումներին

Փոխնախարարը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում առկա սահմանափակումներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը բեռնափոխադրողներին խնդրում է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարում տարբեր երկրներում առկա սահմանափակումներին, ինչպես նաև Վերին լարսի եղանակային պայմաններին:

Այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Վերին լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային` կապված առատ ձյան հետ, անցակետը փակ էր: Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տարբեր երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք լրացուցիչ դժվարություններ են առաջացնում տնտեսավարողների համար»,- ասաց Սիմոնյանը: