27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ունենք 11 նոր վարակի և մեկ մահվան դեպք։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թեստավորվել է 263 քաղաքացի:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 68 տարեկան մեր հայրենակիցն է մահացել՝ երկկողմանի թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Բայց նաեւ ունեցել է շաքարային դիաբետ:
«Ես կարող եմ բերել ապրիլի 3-ի տվյալները, ըստ որի արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Այսինքն 3 անգամ նվազում ունենք դինամիկայի:
Մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, եթե ավելի խստորեն պահպանենք պարետատան կանոնները, շանսերը կմեծանան, որ խսիտ ռեժիմը թուլացնենք և վերադառնանք բնականոն կյանքին»,- նշել է նա։