898 դիտում, 2020.04.06 01:11

Կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվել է Բորիս Ջոնսոնը․ ABC News

Կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվել է  Բորիս Ջոնսոնը․ ABC News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, հոսպիտալացվել է հիվանդության ախտորոշումից ավելի քան մեկ շաբաթ անց, հաղորդում է ABC News-ը։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա հոսպիտալացվել է, քանի որ ախտորոշումից 10 օր անց նրա մոտ դեռեւս նկատվում են կորոնավիրուսի ախտանշաններ։

Դաունինգ սթրիթում Բրիտանիայի վարչապետի հոսպիտալացումն անվանել են «նախազգուշական միջոց»։

55-ամյա Ջոնսոնը կարանտինում էր Դաունինգ սթրիթի իր նստավայրում մարտի 26-ից։

Նա շարունակում էր աշխատել՝ լինելով կորոնավիրուսով վարակված, եւ մեկուսացման 10 օրվա ընթացքում ձայնագրել էր մի քանի տեսաուղերձ։

Ուրբաթ Ջոնսոնը հայտնել էր, որ ինքնազգացողությունը լավացել է, սակայն նրա մոտ դեռեւս պահպանվում էր բարձր ջերմությունը։

Մինչ այժմ վարչապետը ստանում էր բժշկական օգնություն հեռախոսի միջոցով։

կիսվել նյութով -