446 դիտում, 2020.04.05 22:06

Մեկուսացման համար Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ

Մեկուսացման համար Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ

Միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ: Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով: Միասնական տեղեկատվական հարթակի աշխատանքները համակարգում է Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

«Համապետական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միջգերատեսչական հանձնաժողովի համագործակցությամբ ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես՝ Համապետական ընտրությունների օրը ընտրատեղամասերում բնակչության անվտանգությունը առավելագույնս ապահովելու նպատակով բոլոր ընտրատեղամասերում նախապես իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների թվում են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման և պատրաստականության աստիճանի բարձրացման ապահովմանը, կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելուն, մարդկային շփումները հնարավորինս քչացնելու միջոցով վարակի տարածմանը, կանխարգելմանն, ինչպես նաև սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես՝

Կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշմամբ ավելի է խստացվել ու սահմանափակվել պետական կառավարման մարմինների աշխատանքը: Ընդլայնվում են հեռավար աշխատանքների հնարավորությունները, շարունակում է գործել ՀՀ պարետատան հետ օպերատիվ կապը:

Հանրապետությունում կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:

 Մշակվել է կազմակերպություններում սանիտարահամաճարակային աշխատանքների կազմակերպման ուղեցույց, և այն ի կատար ածելու համար ուղարկվել է հանրապետական ու տարածքային մարմիններ.
 Ճշգրտվել են մեկուսացման համար տարածքները և տարբեր բնակավայրերում այդ նպատակով ամրագրել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ.

Ստեղծվել է աշխատանքային խումբ` հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով.

 Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացվել և հրապարակվել են մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվներ»,- նշված է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -