Կյանքից հեռացել է «Երկիր մեդիա» ՀԸ երկարամյա աշխատակից Արթուր Պետրոսյանը։ Օրեր անց՝ ապրիլի 21-ին, նա կդառնար 46 տարեկան։
Մասնագիտական հմտություններով միշտ առանձնացող Արթուր Պետրոսյանն իր թիմակիցների հետ հեռուստաընկերության լավագույն հաղորդաշարարերի ամենապատասխանատու հատվածն է ապահովվել։
«Երկիր մեդիա» ՀԸ ամբողջ անձնակազմը ցավակցում է Արթուր Պետրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին․
մեզ համար՝ մտերիմ ու հարազատ մարդու անժամանակ մահվան կապացությամբ։