458 դիտում, 2020.04.05 21:38

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսել է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին․ Արտյոմ Սմբատյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսել է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին․ Արտյոմ Սմբատյան

ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսել է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։

«Այսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է: Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին»,- գրել է փոխնախարարը:

կիսվել նյութով -