20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսել է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։
«Այսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է: Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին»,- գրել է փոխնախարարը: