316 դիտում, 2020.04.05 21:23

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են փորձարկել կենդանիների վրա. ՌԻԱ Նովոստի

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են փորձարկել կենդանիների վրա. ՌԻԱ Նովոստի

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթեփե համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աթեշ Կարան հայտնել է, որ կենդանիների վրա հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ուրախալի լուր բոլորին։ Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը միկորասեղների միջոցով ներարկվել է կենդանիներին և իմունային ռեակցիան արտադրել է հակամարմին, որն ունակ է պայքարել վարակի դեմ։ Հիմա ժամանակն է ստուգել ու հասկանալ կարող է այն պաշտպանել մարդկանց թե ոչ»,- թվիթերում գրել է Աթեշ Կարան ։

 

կիսվել նյութով -