724 դիտում, 2020.04.05 21:07

ՌԴ-ում ադրբեջանցի սպանելու մեջ մեղադրվող և հետախուզվող Միսակ Լազարյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

ՌԴ-ում ադրբեջանցի սպանելու մեջ մեղադրվող և հետախուզվող Միսակ Լազարյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով պաշտպանին է  դիմել  փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացվել է, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում: Վաղը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։ Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի Պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո:

Հիշեցնենք, որ Լազարյանը մեղադրվում է ՌԴ-ում ադրբեջանցի սպանելու մեջ։  

կիսվել նյութով -