496 դիտում, 2020.04.05 19:39

Արցախի Հանրապետությունում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի Հանրապետությունում առայսօր  կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ Արցախի տեղեկատվական շտաբ

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

  • «Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր մեկուսացված անձինք չկան: Այն քաղաքացին (առանց ախտանիշների), ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին:
  •   Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասված է հայտարարության տեքստում:
կիսվել նյութով -