կարևոր
47929 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-05 19:39

Արցախի Հանրապետությունում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել․ Արցախի տեղեկատվական շտաբ

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ 

  • «Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր մեկուսացված անձինք չկան: Այն քաղաքացին (առանց ախտանիշների), ով ՀՀ-ից մուտք էր գործել Արցախ և օրեր առաջ մեկուսացվել էր Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում, փորձանմուշի հետազոտությունը կիրականացվի առաջիկա օրերին:
  •   Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասված է հայտարարության տեքստում: