666 դիտում, 2020.04.05 19:05

Էլեկտրահարության դեպք Գյումրիում․ տուժողներից մեկին հաջողվել է վերակենդանացնել

Էլեկտրահարության դեպք Գյումրիում․ տուժողներից մեկին հաջողվել է վերակենդանացնել

 Ապրիլի 5-ին՝ շտապօգնության մեքենայով, Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել էլեկտրահարված երկու տղամարդ։ Ինչպես YERKIRMEDIA.am-ին փոխանցեց  Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, նրանցից մեկը տեղափոխվել է ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են։ Արհեստական շնչառության սարքին է միացված։

Տուժածներից մյուսը՝ 1994 թվականին ծնված երիտասարդ է, որի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք  է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։

 

կիսվել նյութով -