322 դիտում, 2020.04.05 18:41

«Լիվերպուլ»-ն ակումբի աշխատակիցներին վճարովի արձակուրդ է տրամադրել

«Լիվերպուլ»-ն ակումբի աշխատակիցներին վճարովի արձակուրդ է տրամադրել

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը թիմի աշխատակիցների մեծամասնությանն արձակուրդ է տրամադրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աշխատակիցները կշարունակեն վարձատրվել, ինչպես առաջ էր և ոչ մի կրճատում չի լինի: «Լիվերպուլ»-ը հույս ունի, որ Պրեմիեր լիգան կվերսկսվի միայն պանդեմիայի նահանջից հետո:

«Լիվերպուլ»-ն Անգլիայի առաջնության առաջատարն է:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է: Իսկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր ենառաջնությունը շարունակել միայն երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

 

կիսվել նյութով -