Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը թիմի աշխատակիցների մեծամասնությանն արձակուրդ է տրամադրել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Աշխատակիցները կշարունակեն վարձատրվել, ինչպես առաջ էր և ոչ մի կրճատում չի լինի: «Լիվերպուլ»-ը հույս ունի, որ Պրեմիեր լիգան կվերսկսվի միայն պանդեմիայի նահանջից հետո:
«Լիվերպուլ»-ն Անգլիայի առաջնության առաջատարն է:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվել է: Իսկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր ենառաջնությունը շարունակել միայն երբ կորոնավիրուսի պանդեմիան նահանջի:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: