328 դիտում, 2020.04.05 18:26

Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը․ hetq.am

Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը․ hetq.am

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս հաստատել է այն ապանքների ցանկը, որոնք ազատվել են ներկրման մաքսատուրքերից։ ԵՏՀ պաշտոնական կայքի տեղեկությունն է փոխանցում  hetq.am-ը, մանրամասնելով, որ ապրանքերը մաքսատուքրից ազատված են լինելու մինչև հունիսի 30-ը։

Որոշման նպատակն է՝ թուլացնել ԵԱՏՄ երկների տնտեսության վրա բացասական ազդեցությունը և հանրության համար անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ չստեղծել։

Այդ ցանկի մեջ են ներառվել գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, սոխը, կաղամբը, գազարը, պղպեղը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ինչպես նաև՝ հյութերն ու պատրաստի մանկական սնունդը։

Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների առաջարկները, ինչպես նաև՝ ապրանքների նկատմամբ եղած պահանջարկները։ Ըստ ԵՏՀ-ի՝ այդ ապրանքների մեծամասնությունն արտադրվում է ԵԱՏՄ տարածքում։

«Մենք հաշված օրերում մշակել ենք ցանկը՝ պետությունների կառավարությունների և լիազորված ազգային մարմինների հետ,- նիստի ժամանակ ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։- Այսօր շատ կարևոր է հաշվի առնել ինչպես մեր երկնրերի բնակիչների, այնպես էլ՝ բժշկական հաստատությունների պահանջարկի փոփոխությունը։ Կարևոր է՝ արագ արձագանքել նոր մարտահրավերներին»,- հայտնել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՏՀ-ն հաստատել էր նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիիրառվող միջոցառումների «երկրորդ փաթեթը», որով ԵԱՏՄ երկներից արտահանվող սննդամթերքի առանձին տեսակների վրա արգելք էր կիրառվել։ 

Մաքսատուրքից ազատվել են նաև պատրաստի դեղագործական նյութերն ու բժշկական նշանակության այլ ապրանքներ, ինչպես օրինակ, էնդոսկոպները, անհպում ջերմաչափերը, միանգամյա օգտագործման կաթոցիկներն ու շարժական ախտահանիչ սարքերը։

Բացի մաքսատուրքի զրոյացումից, ԵՏՀ-ն ընդլայնել է դեղագործական արտադրության մեջ օգտագործվող նյութերի և բժշկական նշանակության այլ ապրանքների (ջերմային պայուսակներ, բժշկական սառցարաններ և այլն) ցանկը, որոնց ներկրումն արդեն իսկ՝ մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելու է առանց մաքսատուքրի։ Այդ արտոնությունը տրվելու է միայն դրանց կիրառման նպատակային նշանակությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։

Ներմուծողների գործը հեշտացնելու համար, ԵՏՀ-ն որոշում է կայացրել ժամանակավորապես պարզեցնել «Ա» կարգի սերտիֆիկատների օգտագործումը, որը թույլ կտա 6 ամիսների ընթացքում չներկայացնել բնօրինակը մաքսային հայտարարգրում, այլ օգտագործել վկայագրի թղթային կամ էլեկտրոնային տարբերակի կրկնօրինակը։

Անդրեյ Սլեպնեւի կարծիքով՝ այս միջոցառումը թույլ կտա կորոնավիրուսային վարակի պատճառով ստեղծված իրավիճակում աջակցել ապրանքաշրջանառության և կհեշտացննի մաքսային ձևակերպման գործընթացը առաջնային անհրաժեշտության ապրանքների համար։ 

Նշենք, որ մինչ օրս՝ մարտի 24-ին  ԵՏՀ-ն փոփոխություններ էր մտցրել նաև № 41 որոշման մեջ, որով արգելվել էր մի շարք պաշտպանիչ նյութերի, մասնավորապես՝ անհատական պաշտպանության միջոցների, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների, ինչպես նաև՝ բժշկական նշանակության որոշ նյութերի արտահանումը։

կիսվել նյութով -