724 դիտում, 2020.04.05 18:10

Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր

Հրազդանի կիրճում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու «Նիվան». կա 4 վիրավոր

Ապրիլի 5-ին, ժամը 16:50-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի ժողովրդին հայտնի «Մալականի այգի» տանող ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են BMW  և ՎԱԶ-2121 մակնիշների ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 մարդ  մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից 3-ը տեղափոխվել են  թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

կիսվել նյութով -