23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ապրիլի 5-ին, ժամը 16:50-ի սահմաններում, Հրազդանի կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի ժողովրդին հայտնի «Մալականի այգի» տանող ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են BMW և ՎԱԶ-2121 մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից 3-ը տեղափոխվել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: