376 դիտում, 2020.04.05 18:05

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են շենքերի մուտքերի և վերելակների ախտահանման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝  բազմաբնակարան շենքերի մուտքերի ախտահանման համար ձեռք է բերվել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրվել է կառավարման մարմիններին (համատիրություններին): 

Հաղորդագրության տեքստում ասվում է նաև, որ Նոր Նորք վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը երեկվանից ախտահանվում են նոր՝ ավելի արդյունավետ եղանակով։

կիսվել նյութով -